Բնագիտություն

Իմ կենդանին

Անձամբ ես կենդանի չունեմ, բայց մեր տանը մի քանի տարի է, որ բնակվում են կրիա անունը Վիկա և դաշտամուկ Պիպիանմիմի անունով:Նրանց խնամքով հիմնականում զբաղվում է քույրիկս , երբեմն էլ ես: Կրիան ապրում է ջրում: Մի քանի անգամ մեզ հետ տարել ենք այգի և բաց թողել խոտերի մեջ: Ազատության մեջ իրեն լավ էր զգում: Նա շատ համեստ է և իմաստուն հայացք ունի: Կերակրում ենք հատուկ  չոր ծովամթերքով և երբեմն տալիս ենք թարմ մսի փոքրիկ կտորներ:Փաստորեն մեր կրիան երկկենցաղ է,  ապրում է և ջրում և ցամաքում:

Շատ ծիծաղելի է մեր դաշտամուկը:Կրծում է ինչ պատահի:Ապրում է գեղեցիկ տնակում և անընդհատ վազվզում վեր ու վար, չգիտեմ թե ինչ է փնտրում: Հավանաբար իր նման մի դաշտամկան:Կերակրում ենք իր համար նախատեսված հատուկ չոր կերով, մեկ-մեկ էլ գազար ,վարունգ և խնձոր ենք տալիս: Չեմ պատկերացնում առանց նրանց:

Оставьте комментарий