Գրականություն 9

Ժայռից մասուր է կաթում․ Համո Սահյան

Ժայռից մասուր է կաթում
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:
Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:
Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:  

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):
    Բանաստեղծության մեջ անձնավորված է առուն։
  • Բացատրիր տրված փոխաբերությունը /ոչ ուղղակի իմաստով գործածված արտահայտությունը/՝ Ժայռից մասուր է կաթում…

    Բանաստեղծության մեջ եղանակկն ուշ աշուն է և ծաղկել էին մասրենիները։ Ժայռից մասուր է կաթում փոխաբերությունը ցույց է տալիս, որ առատ մասրենիներից մասուր է թափվում։
  • Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:
    Կարմիր սարսուռ է կաթում,
    Կարմիր սարսուռ է տանում,
    Առուն բարի է այնպես,
    Առուն ինչպես կլռի,
  • Փորձիր համացանցի օգնությամբ պարզել` որոնք են պատկերավորման միջոցները:
  • Պատկերավորման միջոցներն են մակդիրը, համեմատությունը, փոխաբերությունը, անձնավորումը, չափազանցությունն ու նվազաբերությունը։
Գրականություն 9

Մայրամուտ🌆

Մայրամուտ
Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:  

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:
    Սարն առել վրան ծիրանի մի քող,
    Անտառն արևի բեկբեկուն մի շող
    Ժայռի ստվերը գետափին չոքել,
    Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
    Քարափի վրա շողում է անվերջ
    Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
  • Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:
    Մայրամուտը, քանի որ ամեն անգամ երեկոյան պատուհանից նեյելով այնպիս գեղեցիկ տեսարան է լինում, որ ասես ձեռքով նկարած նկարին ես նայում։ Մայրամուտը ամենա գեղեցիկ պահերից է, քանի որ ամեն անգամ նա տարբեր ձևի է լինում, չի կարելի մի օրվա տեսած մայրամուտը երկրորդ անգամ տեսնել։ Ինչպես ասում են՝ ամեն անգամ մայրամուտը մի մահացած նկարիչ է նկարում ։
Գրականություն 9

Զնգացող լռություն

Մարիդկ կան, ովքեր չեն սիրում լռության և միայնության հետ մենակ մնալ, քանի որ երբ մենակ են մնում իրենց խառնված մթքերի հետ ստիպված են լինում իրենց գլխի մեջ ամեն ինչ դասավորել։ Նրանք միշտ փորձում են շրջանցել այդ գործողությունը, բայց գալիս է պահ, երբ արդեն ամեն ինչ շատ խճճված է դառնում։ Մտքերը դասավորել նշանակում է հանել վատը մեր գլխից։ Բոլորս էլ երբեմն կարիք ունենք մեր մտքերի հետ մենակ մնալու, քանի որ երբ մարդը իր մտքերի հետ է լինում նա ստիպված է լինում դրանք ճիշտ դասավորել։

Գրականություն 9

Ամպրոպից հետո⛅

Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

Հարցեր և առաջադրանքներ՝  

  • Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:
    Բանաստեղծության մեջ պատմում է բնության կերպարանափոխումը ամպրոպից հետո։ Ինչպես է ամեն ինչ ավելի գեղեցկանում և նոր կյանք առնում։
  • Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…
    Կապույտ երկինք
    Կանաչ խոտ
    Ճերմակ շուշանն ավելի ճերմակ
    Կարմիր կակաչ
    Դեղին մեղրածաղիկ
    Բարձր սարեր
    Խորը ձորեր
    Արձակ տափաստաններ
    Խոնարհ ծառեր
    Բարի արև
  • Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:
    Շատ է կրկնվում «ամպրոպից հետո» բառակապակցությունը և «ավելի» բառը։ Այդ բառերը օգնում են բանաստեղծությունը շեշտադրել, շեշտը դնելով բնության փոփոխության վրա։
  • Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
    Որ ամպրոպից հետո ամեն ինչ ավելի հանգիստ և խաղաղ է դառնում։ Իմ կարծիքով ամպրոպը այստեղ ներկայացված է որպես կյանքի դժվարություններ, որոնց միջով անցնելիս մարդը ավելի ուժեղ է դառնում և նրա հոգին խաղաղվում է։
  • Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:
Գրականություն 9

Այս ձորերում․ վերլուծություն

Այս ձորերում

Այս ձորերում ամեն ինչից
Օրորոցի հոտ է գալիս,
Պապենական սուրբ օջախի
Ծուխ ու բոցի հոտ է գալիս,
Արմատի հոտ, բողբոջի հոտ
Ու խեժի հոտ տոհմածառի,
Վարող-ցանող հոր ձեռքերի
Ու մոր ծոցի հոտ է գալիս։

Իմ կարծիքով այս բանաստեղծությունը հուշերի մասին է։ Ընտրեցի այն քանի որ հիմա երբ քայլում եմ այն բակով որտեղ մանկությունս եմ անց կացրել, ես ունենում եմ նույն ապրումները։ Ամեն մի անկյուն նայելիս այդ վայրի հետ կապված մի բան եմ հիշում։ Նույնը այս բանաստեղծությունում է կատարվում, երբ Սահյանը ասում է որ այս ձորերից օրօրոցի հոտ է գալիս։ Իմ կարծիքով Սահյանը հենց այդ վայրերում է մեծացել և դրա համար նա այդ վայրերում ընտանիքի հետ կապված բաներ է հիշում։Միգուցե այս բանաստեղծությունը հայրենիքի և ընտանիքի հիշողությունների հետ է կապված, բայց մեկ է ես այն ինձ հոգեհարազատ եմ համարում։

Գրականություն 9

Կարս-Երևան վիրտուալ ճամփորդություն

Առաջին կանգառը Կարսի առաքելոցն է: Այնուհետև տեղափոխվում ենք Մխիթար Սեբատացի կրթահամալիր, որտեղց, որ սկսեցինք մեր ճանապարհորդությունը: Կարս քաղաքը գտնվում է Թուրքիայում: Եղել է բերդ, որը ժամանակին գտնվել է Հայաստանի տարածքում: Այն եղել է բերդ և հայ պատմիչների կողմից իսկզբանե անվանվել է Բերդ Կարսուց: Կարսի առաքելոց եկեղեցին գտնվում է Կարսի կենտրոնում և կառուցվել է 940-ական թվականներին:

2. Եղիշե Չարենցի ո՞ր բանաստեղծությունն է հնչում տեսանյութում: Հենց այդ բանաստեղծությունն էլ կարդա, մի հատված անգիր սովորիր:
Հնչում է Չարնցի «Տաղ անձնական» բանաստեղծությունը:

Գրականություն 9

Դասարանական աշխատանք

Հավաքիր տեղեկություններ Եղիշե Չարենցի ծննդավայրի, Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցու, Կարինե Քոթանճյանի մասին (չմոռանաս աղբյուրը նշել) և բանավոր ներկայացրու դասարանում:

Կարսը, ինչպես և Հայաստանի միջնադարյան շատ քաղաքներ, սկզբում բերդ է եղել, և հայ պատմիչներն այն հենց այդպես էլ ներկայացնում են ՝ «Բերդ Կարուց»: 9 – 13 – րդ դարերում բերդի շուրջն էլ ծավալվել է քաղաքը, իսկ այն վերածվել է միջնաբերդի: Հետագայում ՝ պարսկա – թուրքական տիրապետության ժամանակներում, Կարսի հայկական բերդը, որը գտնվում է քաղաքի արևելյան մասում, շարքից դուրս է եկել: Սակայն, թուրքերը հաշվի առնելով Կարսի սահմանամերձ լինելը, այն պարբերաբար ամրացրել են պաշտպանական նոր կառույցներով: Ամրակայվող աշխատանքները շարունակվել են այն աստիճանի, որ Կարսը, որպես ամրություն, 19 – րդ դարի կեսերին համարվում էր աշխարհում հռչակ ունեցող բերդ:

Եղիշե Չարենցի տուն – թանգարանը Երևանում հիմնադրվել է 1964 թվականին Երևանի այն բնակարանում, որտեղ 1935- 1937 թվականներին ապրել է Չարենցը։ Եղիշե Չարենցի տուն – թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է: Այն գտնվում է մայրաքաղաք Երևանի կենտրոնում ՝ Մաշտոցի պողոտայում, թիվ 17 հասցեում:

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցին 
հայ առաքելական եկեղեցի էր պատմական Այրարատ նահանգում ՝ Կարս քաղաքում։ Ներկայումս գործում է որպես մզկիթ։ Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել է Կարսում ՝ 940-ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք։ 1579 թվականին օսմանյան թուրքերը եկեղեցին վերածում են մզկիթի իսկ, այնուհետև, երբ Կարսը գտնվում էր Ռուսաստանի վերահսկողության տակ, եկեղեցին վերածվում է ռուս ուղղափառի։

1917 թվականին, երբ Կարսը կրկին անցնում է թուրքերի տիրապետության տակ, Սուրբ Առաքելոց եկեղեցին հերթական անգամ վերածվում է մզկիթի։ 1918 թվականին ՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ, տաճարը գործում էր որպես հայկական եկեղեցի։ Այնուհետև, 1920 թվականին, Սուրբ Առաքելոց եկեղեցին կրկին փոխարկվում և վերածվում է մզկիթի։

Կարինե Քոթանճյանը ու Չարենցը ծանոթացել էին Կարսում: Հետո Կարինեին հարազատները տեղափոխել էին Թիֆլիս՝ պատերազմի թոհ ու բոհից հեռու, առավել ևս, որ Կարինեն ընկերուհիների հետ ցանկանում էր մեկնել ռազմաճակատ:Բայց Կարինեն չէր կարող հայրենիքից հեռու լինել: Ու այն ժամանակ, երբ ուրիշները փախչում էին հայրենիքից, Կարինեն՝ հետևելով Թումանյանի կոչին՝ օգնել որբերին և գաղթականներին, 1915թ-ին Թիֆլիսից գալիս է Էջմիածին՝ գթության քույր աշխատելու համար: Կարճ ժամանակ անց, սակայն, նա ծանր հիվանդանում է: Հարազատների ջանքերով Կարինեին տեղափոխում են Մոսկվա՝ բուժվելու:1916թ-ի գարնանը Կարինեն կարճ ժամանակով գալիս է Կարս, ուր և դարձյալ հանդիպում է Չարենցին: Նա Չարենցին համոզում է մեկնել Մոսկվա և ուսանել Շանյավսկու ժողովրդական համալսարանում:1916թ-ի սեպտեմբերին Չարենցը մոր օգնությամբ համոզում է հորը՝ ֆինանսավորել իր Մոսկվա ուղևորությունը: Մոսկվայում Չարենցն ու Կարինեն ապրում են բուռն կյանքով: Չարենցը գրում է «Վահագն», «Աթիլլա» պոեմները և «Ծիածան» ժողովածուն (որը և հրատարակում է Մոսկվայում):1917թ-ի մարտին Չարենցը որոշում է վերադառնալ հայրենիք ,իսկ Կարինեն մնում էր Մոսկվայում: