հայրենագիտություն

Սուրբ Կարապետ եկեղեցի

Ապրակունիսի Սուրբ Կարապետ եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառի (այժմ՝ Նախիջևանի ԻՀ Ջուլֆայի շրջանում) Երնջակ գետի աջ ափին, Ապրակունիս գյուղի մոտ, սարավանդի վրա։ Հիմնադրել է Մաղաքիա Ղրիմեցի վարդապետը 1381 թվականին։ Աշակերտներ հավաքելով՝ հրավիրել է Հովհան Որոտնեցուն ու Գրիգոր Տաթևացուն և վանքում հիմնադրել Ապրակունյաց բարձրագույն տիպի դպրոցը, որի առաջին րաբունապետն է դարձել Հովհան Որոտնեցին։ Վանքի շինարարությունն ավարտել է Գրիգոր Продолжить чтение «Սուրբ Կարապետ եկեղեցի»

հայրենագիտություն

Մի նկարի պատմություն

ьфофьытоквенап

Այս նկարում ես եմ, իմ լավագույն ընկերուհի Օլգան և իմ սիրելի ուսուցչուհի Ռիմա Քեքեջյանը։Սա իմ մոտ անցյալի լավ հիշողություններից է։Մի պահ մտովի հայտնվեցի 2018թ․ Սեպտեմբերի 3-ի օրվա մեջ։Անհոգ էի և շատ երջանիկ։Նկարը իմ մեջ հուշեր է արթնացնում նաև հարազատ դպրոցի մասին։Հաճելի է այդ պահը հավերժացնել նաև ապագայում և Օլգայի հետ հանդիպել այնտեղ։Հրաշք է, որ  լուսանկարչության շնորհիվ մենք կարողանում ենք կանգնեցնել ակնթարթը։

հայրենագիտություն

Արցախի դրոշը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշն իրենից ներկայացնում է մի ուղղանկյունաձեւ կտոր` հորիզոնական եւ հավասար երկարությամբ կարմիր, կապույտ, նարնջագույն շերտերով: Կտորի աջ կողմի երկու ծայրերից սկսվում է սպիտակ հնգատամ սանդղանման գորգանախշ, որը միանում է դրոշի մեկ երրորդ հատվածի վրա: Դրոշի լայնության հարաբերակցությունը նրա երկարությանը կազմում է 1:2:

Կարմիր գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի մշտական պայքարը հարատեւման, քրիստոնեական հավատքի, անկախության եւ ազատության համար:

Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո:

Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը եւ աշխատասիրությունը:

flag.gif

հայրենագիտություն

Գյումրի

Գյումրի (ի սկզբանե Կումայրի,Կումայրի-գրաբարով նշանակում է ,Շտեմարան,, հետագայում մինչև 1840 թվական ՝ Գյումրի, 1840-1924 թվականներին՝ Ալեքսանդրապոլ, 1924-1990 թվականներին՝ Լենինական, 1990-1992 թվականներին Կումայրի), բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թվականի դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թվականից։

Արևմտյան մասը բարձրադիր է՝ կազմված երկու սեղանաձև բարձունքներից։ Ռելիեֆը հարթավայրային է, քիչ մասնատված, ծածկված 300 — 350 մ հաստությամբ լճագետային ու հրաբխային նստվածքներով։ Կլիման ցամաքային է, համեմատաբար տաք ամառներով ու ցուրտ ձմեռներով։ Տարեկան միջին ջերմաստիճանը 7 °C է, հունվարինը՝ — 8 °C (նվազագույնը՝ — 35 °C), հուլիսինը՝ 20 °C (առավելագույնը՝ 34 °C)։ Տարեկան տեղումները 500 մմ են։ Գտնվում է 8-9 բալանոց սեյսմիկ գոտում։ Վերջին ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1988 թվականի դեկտեմբերի 7-ին։ Նախորդ երկրաշարժը տեղի է ունեցել 1926 թվականի հոկտեմբերի 22-ին։

հայրենագիտություն

Տրնդեզ

Տրնդեզի տոնը նշվում է փետրվարի 14-ին, երբ կաթոլիկները տոնում են սուրբ Վալենտինի օրը, այլ ոչ 13-ին, ինչպես շատերը կարծում են: Խնդիրն այն է, որ համաձայն եկեղեցական օրացույցի, օրը փոխվում է երեկոյան պատարագից հետո: Տրնդեզի պաշտոնական անունը՝ Տեառնընդառաջ, կապված է Հիսուս Քրիստոսի կյանքից մի դեպքի հետ: Ըստ հրեական օրենքի, Մարիամն ու Հովսեփը նորածին Քրիստոսին կյանքի քառասուներորդ օրը տարան տաճար: Այստեղ էլ նրանց ընդառաջ եկավ երկար ժամանակ Աստծո որդու գալստյանը սպասող Սիմեոն ծերունին և տեսնելով մանուկ Հիսուսին, միանգամից հասկացավ, որ հենց նա է Տերը:

Սակայն Տեառնընդառաջի ծեսերն ունեն ավելի հին՝ հեթանոսական հիմքեր, ու կապված են կրակի մաքրող հատկությունների հետ: Տոնի հիմնական ծեսը կրակ վառելն է: Հնում կարծում էին, որ կրակը ջերմացնում է, դաշտերը բերրի դարձնում ու նպաստում ամուսնական կապերին:

Տաճարի բակում մեծ կրակ էին վառում: Հավաքվում էր ամբողջ ժողովուրդը՝ կոչ անելով «այրել ձմեռը»: Ծիսակատարության մասնակիցները երգեր էին ձոնում իրենց խնդրանքների մասին: Տարիքավորները, օրինակ, երգում էին «հավերս ձու ածեն, կովս կաթ տա, հարսներս ծնեն»: Երիտասարդ տղաներն ու աղջիկներն իրենց երգերի մեջ սերն էին գովաբանում: Անզավակ կանայք ցատկում էին կրակի վրայով՝ հավատալով, որ դա կօգնի հղիանալ: Ապաքինման հույսով կրակի մոտ էին բերում հիվանդներին:

Տների բակերում էլ էին կրակ վառում, որի շուրջը պտտվում էր նորապսակ զույգն ամուսնական տարազով: Սա համարվում էր երկրորդ հարսանիքի պես մի բան: Հարսն այդ ընթացքում ձեռքն էր առած լինում նորածին տղա, որպեսզի իր զավակն էլ տղա լինի: Եթե նա դեռ հայրական տանն էր ապրում, սկեսուրն ուղարկում էր նրան «բաժինքը»՝ ընկույզ, մրգեր, չամիչ, շաքար ու տարբեր զարդեր:

Ժամանակի ընթացքում Տրնդեզի ծեսերը, իհարկե, փոխվել են, բայց այսօր էլ Հայաստանում փետրվարի 14-ին կրակ են վառում ու վրայով ցատկում: Հազարամյա փորձը հուշում է, որ կրակի լեզվով սեր խոստովանելն ավելի արդյունավետ է:

 

հայրենագիտություն

Իմ գյուղը

Իմ գյուղը Մասիսն է:Մեր գյուղը կոչվում է Մասիս կայարան: Մասիսը ճահճոտ տարածք է:Կան շենքեր և սեփական տներ:Մարդիկ այնտեղ զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ:Մեծ տատիկս և մեծ պապիկս այնտեղ բնակարան ունեն և հողատարածք, ցավոք նրանք մահացել են:Հողատարածքում մեծ պապիկս աճեցնում էր բանջարեղեներ և մրգեր:Մասիսում կան լիքը մոծակներ:Մենք այնտեղ գնում ենք տարին մի քանի անգամ:Վերջերրս մենք գնացել էին Մասիս այնտեղ էինք ես,քույրիկս,տատիս և քույրիկիս ընկերուհի Մայան: Ի դեպ մոծակները միայն քաղցրարյուն մառդկանց են կծում և ես դարձա իրենց զոհը:

հայրենագիտություն

Ավանդույթներ թռչունների և բույսերի մասին

Ձմերուկ։
Գագիկ թագավորի ծառաները պալատի առջև մի օձ են տեսնում, որն անհանգիստ գետնին է քսում իր եղջյուրները։ Թագավորն իմանում է այդ և հրամայում կտրել օձի եղջյուրները։ Երբ կտրում են եղջյուրները, օձը հանգստանում է և գոհ հեռանում։

Ժամանակ անց օձը կրկին է հայտնվում պալատի մոտ, բերանից մի կորիզ գցում գետնին և անհայտանում։ Գագիկ թագավորը խորհուրդ է տալիս կորիզը թաղել հողում և հետևել դրան։ Ամռանը այդ կորիզից մի հսկայական կլոր պտուղ է աճում։ Թագավորն ու պալատականները չեն համարձակվում այդ անծանոթ պտուղն ուտել։ Որոշում են այն փորձել մի մահամերձ ծերունու վրա։ Պտուղից մի կտոր են կտրում և տալիս ծերունուն։ Ծերունին պտուղն ուտում է թե չէ, անմիջապես կազդուրվում է, երիտասարդանում։ Գագիկն ու իր պալատականները ուտում են պտուղի մնացած մասը, իրենք էլ են կազդուրվում և ջահելանում։ Այդ օրվանից այդ պտուղի անունը դնում են չմեռուկ (= չմեռցնող), որը հետագայում բերանից բերան անցնելով, դառնում է ձմերուկ։

Մանուշակը սկզբում եղել է գեղեցիկ, բայց շատ խաբարբզիկ աղջիկ, իրենց տան գաղտնիքները հաղորդել է ուրիշներին, ուրիշներինն էլ՝ տանեցիներին։ Մայրը շատ է խրատել աղջկան, բայց աղջիկը մնացել է անուղղելի։ Ստիպված անիծել է նրան՝ ասելով.
— Չոլերն ընկնես, լեզուդ ծոծրակիցդ դուրս գա։ Աղջիկն անմիջապես ընկել է ղաշտերը, ծաղիկ դարձել։

Լալան կամ կակաչը կարմիր, արյունագույն ծաղիկ է։
Քուրդ ավազակները սարերում սպանել են յոթ եղբայրների։ Նրանց թափված արյունից բուսել է տխուր ու արնագույն աղբրանց արյունը։ Նրա կողքին գրեթե միշտ բուսնում է լալան, որն իր զանգակաձև գլուխը կախած, ողբում է սպանված եղբայրներին։

Բուն առաջ ծույլ ու անպետք մարդ է եղել և չի կարողացել անգամ իրեն շոր ճարել։ Մոտիկ մարդիկ մի օր նրան շոր են տալիս և հետները եկեղեցի տանում։ Հանկարծ նրանք հարձակվում են ծույլի վրա, հետ վերցնում տված հագուստները և մերկ վիճակով թողնում բազմության մեջ։ Ծույլին օգնության են հասնում երկնքի թռչունները։ Ամեն մեկը մի-մի փետուր է տալիս նրան, ծածկում մերկությունը, դարձնում բու, թռցնում, տանում իրենց հետ։ Սակայն բուն ապերախտ է գտնվում թռչունների նկատմամբ, նա ամեն գիշեր ուտում է նրանցից մեկին։ Թռչունները որոշում են՝ նրան տեսնելուն պես, պատժել։ Դրա համար էլ բուն փախչում է լույսից, ցերեկները թաքնվում, գիշերներն է միայն դուրս գալիս։
Կաքավը սկզրում հարս է եղել։ Մի օր խմոր անելիս, սկեսուրը բարկանում է վրան, թե ինչու է խմորը պինդ հունցել։ Հարսը հակառակում է սկեսուրին, պնդելով, թե խմորը կակուղ է։ Սկեսուրը զայրացած՝ անիծում է հարսին։ Հարսն անմիջապես կաքավ է դառնում և մինչև այսօր էլ հակառակում սկեսրոջը, անդադար կրկնում է. «Կակուղ ա, կակուղ ա»։
Կկուն հարս է եղել։ Մի օր ծառից ճոճք է կապում, երեխային դնում մեջը, գնում քաղհան անելու։ Երբ քաղհանից վերադառնում է, երեխային ճոճում չի գտնում։ Ցավից ու սկեսրոջ վախից թռչուն է դառնում, «կո՛ւ-կո՛ւ» կանչելով, փնտրում երեխային։