Մարմնակրթություն

Դիմում քաղաքապետին

Հարգելի՛ պարոն քաղաքապետ, Ձեզ գրում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի ծնողական համայնքն ու սաները: Ամիսներ առաջ մենք հանդես եկանք հրավեր-առաջարկով՝ Նվեր՝ ինքներս մեզ և համայնքին: Մեր հրավերը, ցավոք, մնաց անպատասխան, դրան հաջորդեց մեր մյուս հրավերը հունիսի 5-ին, դա էլ արձագանք չստացավ քաղաքային իշխանության կողմից: Այսօր մենք բարդ օրեր ենք անցկացնում, վստահ եմ՝ գիտեք, որ կրթահամալիրի 30 ամյակն է, գիտեք, որ Հյուսիսային դպրոցը հարևան մանկապարտեզի հետ ունի չլուծված կոնֆլիկտ: Հունիսի 5-ի հավաքը, որը արձագանք չէր ստացել, այդ խնդրի լուծմանն էր միտված: Քանի որ քաղաքային իշխանությունը որոշել է, որ թ. 93 մանկապարտեզը պետք է ունենա ցանկապատ, իսկ մենք ցույց ենք տվել մեր օրինակով, որ կան այլ լուծումներ: Դու՛ք, հարգելի՛ քաղաքապետ, անցել եք մեր ստեղծած կրթահամալիրի Բանգլադեշով, մեր ստեղծած կանաչ գոտիներով, մի՞թե այդքան վատ է, որ նման որոշում եք կայացրել: Չէ՞ որ Դուք կարող եք մեր կրթահամալիրի 30-ամյակին այլ նվեր մատուցել` ի հակադրություն ցանկապատի որոշմանը: Ի դեպ, թ. 93 մանկապարտեզի ցանկապատը մեզ կզրկի անվտանգ ուղուց` պարտադրելով Մայր դպրոցում անցկացվող ուսումնական պարապմունքներին և տրանպորտային կանգառ հասնել երկկողմանի երթևեկությամբ փողոցով: Ցանկապատը օրինական չէ, քանի որ թե՛ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներին և թե՛ համայնքի բնակիչներին պարտադրվում է անցնել չմեկուսացված տրանսպորտային հաղորդակցուղով, այնինչ ՀՀ քաղաքաշինության նախարարի նույն հրամանի «Հանրակրթական հաստատությունների տեղադրմանը և հողամասերի գործառնական կառուցվածքին ներկայացվող հիմնական պահանջներ» բաժնում նշված է. «Հանրակրթական հաստատությունների տեղաբաշխումը պետք է իրականացնել՝ ապահովելով բնակելի միավորներում դրանց սպասարկման շառավիղը, իսկ տարածական լուծման առումով հնարավորինս պետք է լինեն մեկուսացված տրանսպորտային կենտրոնական հաղորդակցուղիներից և պաշտպանված լինեն աղմուկից» (կետ 20)։ ՀՀ քաղաքաշինության նախարարի՝ 9 ապրիլի 2014 թ. N 103-Ն ««Հանրակրթական նշանակության շենքեր» շինարարական նորմերը հատատելու մասին» հրամանի (այսուհետ՝ հրաման) «Տերմիններ և սահմանումներ» բաժնում նշված է, որ հանրակրթական ուսումնական հաստատություն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում է, որն իրականացնում է հանրակրթական հիմնական ծրագիր (կետ 4.12), և «Ընդհանուր դրույթներ» բաժնում որոշված են ուսումնական հաստատության տեսակները՝ հանրակրթական դպրոց, մասնագիտացված հանրակրթական դպրոց, հատուկ հանրակրթական դպրոց (կետ 5), ուսումնական հաստատությունն ըստ դրանցում իրականացվող կրթական ծրագրերի աստիճանի՝ տարրական դպրոց (1 — 4 -րդ դասարաններ), միջին դպրոց (5-9-րդ դասարաններ), հիմնական դպրոց (1-9-րդ դասարաններ), ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ), վարժարան (5-12-րդ դասարաններ), միջնակարգ դպրոց (1-12-րդ դասարաններ) (կետ 6)…«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոցը, որը վաղուց արդեն մանկապարտեզ չէ, այլ հանրակրթական նշանակության շենք Ինչպես նաև պահանջում ենք նույն հրամանի կետ 22-ի համապատասխանեցում. «Հանրակրթական հաստատությունների հողամասերում անհրաժեշտ է նախատեսել հետևյալ հիմնական գործառնական գոտիները՝ ուսումնամարզական, ուսումնափորձարարական, հանգստի և տնտեսական»: Հյուսիսային դպրոցը, որպես ուսումնական հաստատություն, զրկված է ուսումնամարզական գոտուց, ֆուտբոլի դաշտից։